Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը այսօր գործակարգավարական հերթական նիստին հայտարարեց, որ փոսալցման աշխատանքները վարչական շրջաններում մեծ մասով իրականացված են, բացի Կենտրոն և Շենգավիթ շրջաններից։
«Անցած գրեթե ամբողջ շաբաթ անձրևային եղենակներ էին, և միայն շաբաթվա վերջում ենք կարողացել փոսալցման աշխատանքներին անդրադառնալ։ Այս պահին Կենտրոն և Շենգավիթ շրջաններում են ընթանում փոսալցման աշխատանքներ։ Մնացած շրջաններում, ինչ ծավալով կա, մեծամասամբ իրականացված են»,- նշեց Գրիգորյանը։
Տիգրան Ավինյանի հարցին, թե բացի երկու վարչական շրջաններից, մնացածում ամբողջապե՞ս են ավարտվել աշխատանքները, Գրիգորյանը նշեց, որ մոտ 80-90%-ով ավարտված են։