Երևան

«Ամբողջ շենքի բնակչությունը չպետք է 1-2 հոգու ձեռքին պատանդ մնա». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է արվել Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին։

Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հայտնել է, որ շենքի լիազոր ներկայացուցչի հետ հանդիպել են ուրբաթ. «Խնդիր ունենք ծրագրին բնակիչների 100% համաձայնության ու մասնակցությա։ն Վերջնական առաջարկ է եղել, որ քննարկումը շարունակենք 100% մասնակցություն ապահովելու դեպքում»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է. «Ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքին պատանդ մնան: Խնդրում եմ՝ գերակա շահի ճանաչման որոշման մասին նախագիծ պատրաստեք»:

Ավինյանը հիշեցրել է, որ այդ շենքերի բնակիչներին առաջարկվել են բնակարանների գնման վկայականներ՝ 1 քմ համար 402 հազար դրամ սահմանաչափով և իրենց փաստացի բնակության հասցեի քմ-ից ավել հաշվարկով։