Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեխնիկական հսկողության կարևորությանը։ Նա հանձնարարել է ներկայացնել, թե ինչ արձանագրումներ են արվել, քանի տեխհսկող է պատժվել իր աշխատանքը չանելու համար։
«Միգուցե նաև ուսումնասիրենք կառավարության փորձը՝ տեխհսկողական լոտերն ավելի մեծ դարձնենք և մասնակցության հնարավորություն տանք ավելի խոշոր խաղացողներին։ Այն ֆիկտիվ բնույթ չպետք է կրի։ Եթե ֆիկտիվ է, ավելի լավ է՝ չունենալ․ իմանանք՝ մենք ենք ինչ-որ մի ստորաբաժանում հատկացնում, ում վրա դնում ենք պատասխանատվությունը։ Բայց ֆիկտիվ բնույթի տեխհսկողություն մեզ այլևս պետք չի։ Պետք է գտնել բովանդակային ձևը, որ տեխհսկողությունը դարձնենք իրական գործիք, հետևենք որակին»,- հանձնարարեց Տիգրան Ավինյանը։