«Դպրոցականների ավագանու» նիստին աշակերտներին ամենահետաքրքրող հարցերը վերաբերում էին տրանսպորտի ոլորտին։ Նման արձանագրում արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Փոխքաղաքապետն աշակերտներին տեղեկացրեց, որ ներկաների դիտարկումներին ու առաջարկություններին ունկնդիր են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը․ «Այս մտահոգությունները, որոնք բարձրաձայնվում են ավագանու նիստին, հենց նրանց առաջնային խնդիրն են, որոնք պետք է լուծեն։ Մենք դեռ ունենք ավտոբուսային որոշակի պարկ, որ դեռևս չեն մտել գծեր։ Եվ այս խնդիրը նույնպես պետք է լուծվի․ նոր ավտոբուսները պետք է մուտք գործեն հին գծեր»։
Մանրամասները տեսանյութում։