Երևան

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի  2-ի  ժամը 00:00-ից մինչև  հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

«Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական