Երևան

«MAN» ավտոբուսների հերթական խմբաքանակը շուտով դուրս կգա երթուղի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բնապահպանապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմ՝ հարմարավետ երթևեկության համար. «MAN» մակնիշի 87 ավտոբուսների հերթական խմբաքանակը շուտով երթուղի դուրս կգա: 

Պետություն-համայնք-միջազգային գործընկեր կառույցներ գործակցությամբ Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումը՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականցումը:

Ծրագրի արդյունքներն ամփոփել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՎԶԵԲ փոխտնօրեն (E5P հիմնադրամ) Եվա Մանիկը: 

Այս ավտոբուսները որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ շահագործված հանրային տրանսպորտի հետ: Նախագիծը ֆինանսավորել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P) : 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն, ի դեպ, Հայաստանում առաջատար ներդրողներից է: Իր գործունեության մեկնարկից ի վեր բանկը մեր երկրում 206 ծրագրերում ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո: Համատեղ նախագծերի արդյունավետ կյանքի կոչումն ու նախանշվող ծրագրերը  ևս մեկ անգամ փաստում են, որ Երևանը վստահելի ու կարևոր գործընկեր է միջազգային կառույցների համար:

Մանրամասները՝ տեսանյութում: