Վերակառուցումից հետո վերաբացվել է Երևանի թիվ 48 մանկապարտեզը: Հիմնանորոգումն իրականացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը թեմայի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Աջափնյակում գտնվող մանկապարտեզի նորոգման ընթացքում բացվել են տասնամյակներով փակ, չօգտագործվող տարածքների դռները. նախկինում 4 խմբով ու 100 սանով գործող նախակրթարանն արդեն այսօր կարող է ընդունել 12 խումբ՝ 360 երեխայի: Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո այն այսուհետ իր սաներին կընդունի բարեկարգ, արդիական և ապահով պայմաններում։
Մանկապարտեզի շենքում իրականացված շինարարական աշխատանքները ներառել են շենքի սեյսմիկ ամրացում, արևային վահանակների և ջրատաքացուցիչների տեղադրում, լուսամուտների և դռների փոխարինում, օդափոխման նոր համակարգի, խմելու ջրի մատակարարման, կոյուղու համակարգերի տեղադրում և նորոգում, էլեկտրական մալուխների փոխարինում, ինչպեն նաև մանկապարտեզի շենքի հիմնային վերանորոգում: