Հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված լայնածավալ միջոցառումներ են նախատեսված։
«Հիմնականում «Ազատության» հրապարակում, առավոտյան ժամը 12-ից մինչև երեկոյան 20.00-ն, տարաբնույթ համերգային ծրագրեր են նախատեսված։ Ակնկալվում է շուրջ 2000 երեխայի մասնակցություն։ Աշխատանքները ընթանում են բավականին հաջող, և առաջիկայում արդեն կսկսվեն դեկորացիաների մոնտաժման աշխատանքները»,- գործակարգավարական նիստին հայտարարեց մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ վարչական շրջանները ևս կազմակերպելու են հունիսի 1-ին նվիրված միջոցառումներ․ «Հունիսի 6-8-ը Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումներում նախատեսված է բացօթյա բալետ, որը, կարծում եմ, աննախադեպ է»։