«Մենք ունենք ծառերի հատման դեպք Կնետրոն վարչական շրջանում։ Եվ ես գիտեմ, որ մեր թեժ գիծ զանգ է եղել»,- այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և պատասխանատուներից խնդրեց ներկայացնել, թե ինչպես է եղել դեպքը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ թեժ գծին զանգը եղել է երկու անգամ և խնդիր է առաջացել թեժ գծի և տարածքի տեսուչի հետ կապի դուրս գալու հետ կապված։ «Խնդիրը այսօրևեթ կուղղվի»,- նշել է Գրիգորյանը։
«Պետք է խնդրեմ՝ ծառայողական քննություն սկսել։ Հասկանանք՝ այդ տեխնիկական խնդիրը ում խատճառով է եղել առաջին հերթին։ Երկրորդը՝ պարոն Ղուկասյան, ես վստահ եմ, որ հենց այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ հողի հատվածը ինքը կարողանալու է զավթել։ Միհատ ուղղարկեք ձեր տղաներին, ու առհասարակ, եթե այնտեղ որևէ տարածք կլինի ցանկապատված, կմաքրեք ամբողջությամբ»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը։
«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով իրենք նոր հողազավթումներ են կարողանալու անել։ Թեժ գիծ զանգ է եղել, դրանք պետք է միանգամից արձագանք ստանան։ Չենք կարող սպասել, որ ծառերը հատվեն, հետո մենք գնանք պոստ ֆակտում արձանագրենք»,- ավելացրել է Երևանի փոխքաղաքապետը։