Երևան

«Հրդեհը մարված է. ամենօրյա ռեժիմով հողային աշխատանքներ կտարվեն». Արեյանը՝ Նուբարաշենի աղբավայրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հրդեհը մարված է. ամենօրյա ռեժիմով հողային աշխատանքներ կտարվեն». Արեյանը՝ Նուբարաշենի աղբավայրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շաբաթ օրվա երկրորդ կեսին աղբավայրի կրակը մարվել է ամբողջությամբ։ Ծուխը դադարել է։ Աշխատանքներն իրականացվել է են քաղաքապետարանի բոլոր ռեսուրսների մոբիլիզացիայով և մասնավոր ռեսուրսի ներգրավմամբ»,- տեղեկացրել է Կամո Արեյանը։

Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ քաղաքապետարանի հիմնական ռեսուրսը եղել է ԵԱՍՄ-ն, մասնակցել է նաև մասնավոր 20 ընկերություն։ 

«2300 բեռնատար հող է տեղափոխվել աղբավայր։ Ամբողջ պարագծով հրդեհը մարված է, բայց աշխատանքները շարունակում ենք․ որոշել ենք մեքենաներով հողը ներկրել և ամենօրյա մշակում իրականացնել աղբավայրում»,- հավելել է Արեյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական