Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Տիգրան Ավինյանը խնդրեց ներկայացնել երեկ ավտովթարի ենթարկված երեխաների մասին տեղեկատվություն։
«Ավտովթարից հետո երեկ երեխաները անմիջապես տեղափոխվել է են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մի երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղ վիրահատելով՝ նորից բերել են «Սուրբ Աստվածամայր»։ Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ ծայրահեղ տերմինալ»,- այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ անձնակազմը ամբողջ գիշեր աշխատել է և տուն չի գնացել։
«Դեղորայքի, արյան պակաս չունենք, ինչպես սոցցանցերում տարածվել է։ Միայն ալբումինի պակաս է եղել, որը բերել են։ Դա ընդունված կարգ է»,- ավելացրել է առողջապահության վարչության պետը։