Երևանի փոխքաղաքապետ, ՀԱՊՀ (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Վերջին զանգի առթիվ.
«Այսօր ՀՀ հանրակրթական դպրոցներում նշվում է Վերջին զանգը։
Դպրոցին հրաժեշտ տալը յուրաքանչյուրի կյանքում ամենից կարևոր և հիշարժան պահերից է։ Բոլոր շրջանավարտների համար թող այս օրը լինի հաջողությունների, նոր նվաճումների և բացահայտումների սկիզբ։
Որպես ՀԱՊՀ (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ այսօր ներկա գտնվեցի դպրոցի Վերջին զանգի միջոցառմանը, և միասին ճանապարհեցինք ևս մեկ սերնդի՝ դեպի կյանքի նոր շրջափուլ։
Շնորհավո՜ր Վերջին զանգ, սիրելի շրջանավարտներ»։