Երևան

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։

«Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ»,- տեղեկացրել է նա՝ ֆեյսբուքի իր էջում: