Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Քաղաքապետարանում հանրային կառավարման ռեֆորմներ կլինեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան

23 Մայիսի, 16:51

«Աշխատանքը պետք է վարձատրվի ըստ պատասխանատվության չափի». հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ երբ աշխատանքը վարձատրվում է պատասխանատվության չափից ցածր, նշանակում է՝ տվյալ պաշտոնին աշխատող անձը հնարավորություն ունի տեղափոխվել մեկ այլ աշխատանքի՝ ավելի բարձր աշխատավարձով։

Ըստ Ավինյանի՝ Երևանի քաղաքապետարանում այս առումով կա վերլուծության կարիք. «Հանրային բարեփոխումների մի շրջանակ կար, որ ժամանակին փոխվարչապետի գրասենյակը մշակել էր, և ռազմավարությունը կառավարությունն ընդունել էր։ Երևանի քաղաքապետարանն առաջանցիկ տեմպերով այդ ռազմավարության իրականացման կոնկրետ քայլեր է սկսելու ձեռնարկել, և սկսելու է վերլուծություններից»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է հասկանալ, թե քաղաքապետարանում որ օղակն ինչ պատասխանատվություն ունի, որտեղ կան գործառութային բացեր և կրկնություններ։

Ըստ նրա՝ այդ վերլուծության հիման վրա նոր կառուցվածք և աշխատավարձային նոր տրամաբանություն կներդրվի։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել