Երևանի ավագանին քննարկում է «Էվոկաբանկ» ընկերության կողմից համայնքին 254 մլն դրամ նվիրաբերելու հարցը։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այդ գումարը նվիրաբերվում է Բագրատունյաց պողոտայում գտնվող մարզադպրոցի վերանորոգման համար:
Սիմոնյանը շեշտեց, որ այս նվիրաբերությունը որևէ գործարքի մաս չի կազմում ու նվիրաբերողի սրտացավության դրսևորում է։ Նա նաև տեղեկացրեց, որ գեղասահքի նախկին դպրոցը վերակառուցման ու հիմնանորոգման արդյունքում կկոչվի Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց։ Այնտեղ կդասավանդվի բռցքամարտ, ըմբշամարտ, ձյուդո և այլն. «Հավաքականների համար կունենանք նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում մեր հաջողություններն ամրապնդելու և նոր հաղթանակներ գրանցելու համար»։