Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նոր աղբավայրի կառուցման ծրագրին. «Գործող աղբավայրը կոնսերվացվում է, փակվում է ամբողջապես, և նոր տարածքում՝ այդ աղբավայրից մի քանի կմ այն կողմ, կառուցվելու է նոր, այլ տեսակի աղբավայր, որն այս տեսքը չունի. ճայերը չեն պտտվելու աղբավայրի շուրջ, այն փակ է լինելու»։
Ավինյանը տեղեկացրել է, որ պորտուգալական ու ֆրանսիական ընկերությունների հետ քննարկում են աղբի վերամշակման գործարան ստեղծելու ծրագիրը։ Լինելու է պիլոտային նախագիծ, որպեսզի հասկանան, թե ծրագրում ինչ խնդիրներ կան. «Աղբի հետ կապված խնդիրը կոմպլեքս լուծում է պահանջում»։