Երևան

Տիգրան Ավինյանը հետևել է Նուբարաշենի աղբավայրում շարունակվող հրդեհաշիջման աշխատանքներին

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք: Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Միայն այսօրվա ընթացքում մոտ 150 մեքենա հողի տեղափոխման աշխատանք ենք արել։ Դա ամենաարդյունավետ տարբերակն է։ Գործընկերների հետ պայմանավորվել ենք, մասնավոր ընկերություններից իրենց մասնակցությունը պետք է խնդրենք՝ սեղմ ժամկետներում կրակը մարելու համար»,- ասել է Տիգրան Ավինյանը։ 

Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչման ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում