Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է փոշու արտանետման և շինհրապարակներում համապատասխան կահավորանքի բացակայության խնդրին։ Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումների համաձայն շինհրապարակներում կառուցապատողները պարտավոր են փոշու որսիչ ցանցեր տեղադրել. «Դա վերաբերում է նաև մեր շինարարաներին, որ իրականացնում են բարեկարգումներ քաղաքի տարբեր հատվածներում»։
Նա նաև խոսել է այս հարցում ԲԸՏՄ ներկայացուցիչների ներգրավվածության մասին։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն էլ ասել է, թե 2021թ. հունվարից շինթույլտվություն ստացած ընկերությունների ցանկը կփոխանցվի ԲԸՏՄ, որպեսզի մոնիտորինգ արվի։