«Զեկույցս ուզում եմ սկսել ուրախ լուրով․ Երևան է ժամանել ևս 4 նոր տրոլեյբուս, որոնք գտնվում են հավաքակայանում», - այս մասին տեղեկացրեց «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Բեջանյանը։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ այս պահին 7 տրոլեյբուս է մնացել, որ ժամանի Երևան։
Հիշեցնենք, որ արդեն Երևան են ժամանել 8 տրոլեյբուս, և մինչև ամսվա վերջ բոլորը կլինեն մայրաքաղաքում։