Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին անդրադարձ եղավ այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ ավելի ներառական և կանաչ քաղաք ունենալու համար։
Ինչպես նշվեց ժողովի ընթացքում՝ մենք ներդնելու ենք մեր բոլոր ջանքերը՝ քաղաքում փոշու, շինարարության քանակի նվազեցման, շինթույլտվությունների թվայնացման, ներառական և մարդակենտրոն տրանսպորտային միջոցների ու դրանց բարեկարգման աշխատանքների մեջ։
Առաջիկա 5-7 տարիների ընթացքում մեր քայլերը ուղղված կլինեն մեր քաղաքը էլ ավելի կանաչ և էներգաարդյունավետ դարձնելուն»: