Երևան

2024թ. Հայաստանը կհյուրընկալի ՎԶԵԲ տարեկան ժողովը. Տիգրան Ավինյան

2024թ.-ին Հայաստանը կհյուրընկալի Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը. այս մասին տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պայմանավորվածությունը ձեռք էինք բերել դեռևս 2019-ին:

Իսկ մինչ այդ՝ այս տարի, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցեցի «ՎԶԵԲ կանաչ քաղաքներ. կայուն լուծումներ ապագայի քաղաքների համար» խորագրով պանելային քննարկմանը:

ՎԶԵԲ տարեկան Ժողովի հյուրընկալումը մեր երկրում մեծ հաջողություն է և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից»,- հայտնել է նա։