Երևան

Հարցվածների կեսից ավելին աջակցել է Երևանի Կենտրոնում ծառերի փոխարինմանը

Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին աջակցել է Երևանի Կենտրոնում հին ծառերի հատմանը և սակուրաներով փոխարինմանը. այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցման տվյալները։

Ըստ հարցումների արդյունքների՝

25%-ն ամբողջությամբ հավանություն է տալիս քաղաքապետարանի նախաձեռնությանը։

27.2%-ն ավելի շուտ հավանություն է տալիս քաղաքապետարանի նախաձեռնությանը։

14,9%-ը ավելի շուտ հավանություն չի տալիս քաղաքապետարանի նախաձեռնությանը։

30%-ն ամբողջությամբ հավանություն չի տալիս քաղաքապետարանի նախաձեռնությանը։