Երևան

«Բոլորին սկսում ենք պարտադրել, որ ստանդարտները պահեն». Տիգրան Ավինյանը՝ շինարարական փոշու մասին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում շինարարության հետ կապված խնդիրներին։ Նրա խոսքով՝ պետք է անցնել հսկողության խստացման հաջորդ փուլին. «Պետք է սկսենք խիստ հսկողություն իրականացնել՝ կապված փոշու հետ»։

Ավինյանը նշել է, որ պետք է շինարարության համար պարտադիր պահանջ լինի փոշորսիչ ցանցեր տեղադրելը. «Այս շաբաթվանից մեր ուշադրության կենտրոնում պիտի լինի այս խնդիրը։ Երևանում օդի վատ որակի պատճառներից մեկը շինարարությունից բխող մեծ ծավալի փոշին է, հետևաբար, վերահսկողությունը պետք է իրականացնենք ավելի խիստ»։

Ըստ Ավինյանի՝ այս շաբաթվանից պետք է սկսեն հասկանալ՝ փոշու հետ կապված ինչ ստանդարտներ կան. «Բոլորին սկսում ենք պարտադրել, որ այդ ստանդարտները պահեն»։