Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
«Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Բեջանյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայատարարեց, որ այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախատեսված է, որ մինչև ամսվա վերջ բոլոր 15-ն էլ կլինեն արդեն Երևանում։
«Նոր տրոլեյբուսները մեզ նոր հնարավորություն են տալիս ընդհանուր ցանցից անջատված քշել ևս 60 կմ։ Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսների ցանցը մի փոքր ընդլայնվելու է»,- ավելացրեց Տիգրան Ավինյանը։