Երևան

Համայնքային մանկապարտեզներին կտրվի երկարօրյա ունենալու հնարավորություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մի քանի հանձնարարական տվեց։

Մասնավորապես, փոխքաղաքապետը նշեց, որ դեռևս 2019թ. ձևավորված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի որոշումներով առաջարկում էր համայնքային մանկապարտեզներում երկարօրյայի հնարավորություն․ «Կլինի հավելյալ վճարով, թե ոչ, հավելյալ քննարկումների արդյունքում կհասկանանք։

Բայց ծնողներին, ովքեր աշխատում են, պետք է տալ հնարավորություն՝ երեխաներին աշխատանքային ժամերից հետո վերցնել մանկապարտեզներից»,- ընդգծեց Երևանի փոխքաղաքապետը։