Երևան

Երևանի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը կփոխվի. ճանշինները կդառնան ամբողջական պատասխանատու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Անցած շաբաթ հանդիպում ենք ունեցել ճանշին ընկերությունների հետ՝ քաղաքի սպասարկման մեթոդաբանությունը հասկանալու համար։ Ճանապարհների սպասարկման մեջ են մտնում փոսալցման, գծանշման, հենապատերի և «նյուջերսիների» փոփոխության աշխատանքները՝ ամբողջապես», - հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց․ եթե հաջորդ տարվանից սպասարկումը հանձնվելու է ճանշիններին, արդեն չե՞ն արվելու փոսալցման աշխատանքներ, թե՞ արվելու են։ 

«Առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չենք անելու։ Դրանք լինելու են փաթեթով՝ ամսական կատարողականներով։ Երկու-երեք տարով ճանապարհների ամբողջական պատասխանատուն դառնում է ճանշին ընկերությունը»,- մանրամասնեց Խորեն Գրիգորյանը։