Կոնդում ամեն մի տուն առանձնահատուկ է իր պատմությամբ ու խնդիրներով: Կենցաղային պայմանները շատերին ստիպել են կողպել դռները: Նրանք, ովքեր ապրում են, դեռ սպասում են ... Կոնդեցիների համար ամենասպասվածը թաղամասի վերակառուցումն է:
Կոնդի այսօրվա խնդիրներն ու լուծման ուղիները բնակիչների հետ տեղում քննարկել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանը 16 հա տարածք ընդգրկող «Կոնդ» թաղամասի վերակառուցումը տեսնում է հնի ու նորի համադրման ճանապարհով, որի արդյունքում թաղամասը պետք է վերակենդանանա, լուծվեն կենցաղային բազմաթիվ խնդիրներ։