Երևան

Պարույր Սևակ-Դրո խաչմերուկի մոտ, հիմնվել է նոր զբոսայգի

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակ-Դրո խաչմերուկի մոտ, հիմնվել է նոր զբոսայգի։ Պուրակի ստեղծման աշխատանքները կազմակերպության կողմից մեկնարկել էին աշնանը։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն ստորաբաժանման կողմից կատարվել են չորացած ծառերի եւ խոտերի հեռացման, հողի հարթեցման եւ լիցքի աշխատանքներ: Անցկացվել է ոռոգման ջրագիծ՝ անձրեւացնող համակարգով։ 

Լանդշաֆտային ճարտարապետության եւ դիզայնի վարչության պատրաստած ֆիտոնախագծի համաձայն՝ սամշիթ եւ կիպրոս տեսակի թփերից կազմվել է կենդանի ցանկապատ:

Տնկվել են Կատալպա գնդաձեւ, Թխկի կարմիր, Թխկի կեղծ սոսիատերեւ, Սակուրա ճապոնական, Թույա, ինչպես նաեւ՝ ծաղկող եւ մշտադալար թփեր: Աշխատանքները շարունակվում են։