Երևան

«Նեմեսիսի» արձանը չի ապամոնտաժվելու». Տիգրան Ավինյան

«Նեմեսիսի» արձանը արժանապատվության ասպետներին, ազգային արժանապատվությանը նվիրված արձան է։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Ըստ Տիգրան Ավինյանի՝ արձանի տեղադրման որոշումը կայացել է 2021թ.՝ ավագանու միաձայն որոշմամբ, և ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԳՆ-ն այդ գործընթացի հետ կապ չեն ունեցել։ 

«Հարցը քաղաքականացնելը տեղին չէ, ինչպես վարվում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Եթե այդպես քննարկենք թեմաները, կարող ենք գնալ «Ծիծեռնակաբերդին» հասնել։ Սա մեր ներքին հարցն է, և, վստահաբար, արձանը չի ապամոնտաժվելու։ Սա որևէ երկրի կամ ժողովրդի դեմ չէ»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը։