Երևան

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Խելացի, կայուն քաղաքների համաշխարհային կազմակերպության» համաժողովին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն Աբու Դաբիում մասնակցել է ամենամյա ներդրումային համաժողովին» (AIM 2023. Annual Investment Meeting), որ կազմակերպվել էր «Խելացի, կայուն քաղաքների համաշխարհային կազմակերպության» (World Smart Sustainable Cities Organization ( WeGO)) կողմից։  

««Տեսլականներ՝ խելացի քաղաքների ապագայի համար» թեմայով քննարկմանը ներկա էին միջազգային փորձագետներ, քաղաքապետներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կիսվեցին խելացի քաղաքների կառուցման իրենց փորձով և տեսլականով՝ առաջարկվող գաղափարների հիմքում դնելով քաղաքների զարգացման մարդասիրական և ներառականության աճին նպաստող արժեքներ։

Հանդիպումը հնարավորություն տվեց ուսումնասիրել միջազգային հաջող փորձը, ունենալ կառուցողական, բազմաբովանդակ երկխոսություն, ինչպես նաև նպաստեց խելացի քաղաքներում իրականացվող նորարարություններին և զարգացման առաջընթաց գաղափարներին ծանոթնալու ու յուրացնելու գործընթացին»,- տեղեկացրել է նա ֆեյսբուքի իր էջում։