Երևան

Տրոլեյբուսներից 4-ն արդեն Վրաստանի տարածքում են

Ոչ պաշտոնական տեղեկություններով` ներկրվող տրոլեյբուսներից 4-ն արդեն Վրաստանի տարածքում են և շուտով կներկրվեն Հայաստան. այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Էդ «շուտով կհասնեն»-ը ամսից ավելի է՝ «հասնում» են։ Խնդրում եմ արդեն պայմանագրի կետերին նայելով հասկանալ՝ ինչ է պետք անել»,- ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նաև խոսել է գազելների դուրս բերելուց, շեշտելով. «Գազելների առհասարակ դուրս բերումը բոլոր մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է»:

Անդրադարձ է եղել նաև մայրաքաղաքի գծանշման աշխատանքներին, Հարությունյանը նշեց. «Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում մի քանի փողոց է մնացել, որ ավարտենք գծանշման աշխատանքները: Առաջիկա մի քանի օրում կավարտենք ու կանցնենք մյուս վարչական շրջաններին: 1-1,5 ամսվա ընթացքում ամբողջ աշխատանքները կավարտենք»: