Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը տեղեկացրել է, որ նոր տրոլեյբուսներն արդեն դեպի Երևան ճանապարհին են։
«Նոր տրոլեյբուսները ֆուռերի վրա բարձված շուտով կհասնեն Երևան»,– հայտնել է նա՝ հրապարակելով նաև փոքր տեսանյութ Լարսի ճանապարհից։
Հիշեցնենք, որ նոր տրոլեյբուսների ներմուծումն ուշացավ, քանի որ իրենց չափերի պատճառով դրանք դեռ չէին անցել Լարսի թունելը․ սպասվում էր վրացական կողմի թույլտվությունը։