Երևան

Կոյուղատարերի վթարները նվազել են

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչ դինամիկա կա՝ կոյուղատարերի վթարների հետ կապված։

Ըստ ներկայացուցչի՝ անցած տարվա համամեմատ վթարների թիվը նվազել է՝ կապված նոր ձեռք բերված 4 փչող մեքենաների հետ:

Կամո Արեյանն էլ նշեց, որ մինչև ուրբաթ փոխքաղաքապետ Ավինյանին կներկայացնի քաղաքապետարնի և «Վեոլիա ջուր» ընկերության հետ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։