Երևան

«Երկար մտածելու բան չկա». Տիգրան Ավինյանը՝ ինքնակամ շինությունների խնդրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը ներկայացրել է ինքնակամ շինությունների խնդիրը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այդ հարցն ամենամեծ խնդիրն է, և պետք է ռեսուրսներն այդ ուղղությամբ կենտրոնացնել. «Էն, ինչ օրենքի տրամաբանության մեջ է, բոլոր այն տեղերում, որտեղ բնակելի թաղամասեր են, ու համայնքային հողի վրա կա ինքնակամ տուն, որոնք օրենքի տրամաբանության մեջ են, դրականով պետք է տալ, անցնել առաջ։ Երկար մտածելու բան չկա։ Սկզբունքն էդ ա»։