Երևան

Տնկվել է երկու տասնյակ Սոսի արևելյան

Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում՝ Ազատության պողոտայում, կատարվել է ծառերի լրացում։ Տնկվել է երկու տասնյակ Սոսի արևելյան,- այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Աշխատանքներն իրականացվում են «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։