Երևան

Շուտով կսկսվեն Լենինգրադյան փողոցի մայթային տարածքի ամբողջական սալիկապատման աշխատանքները

Շուտով կսկսվեն Լենինգրադյան փողոցի մայթային տարածքի ամբողջական սալիկապատման աշխատանքները

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Խառատյանը, վարչական շրջանի ղեկավար կազմի և բաժինների ղեկավարների հետ միասին իրականացրել են հերթական շրջայցը` տարբեր հասցեներով:

Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է այգեպաններին, ովքեր կատարում էին բակային տարածքների և այգիների մաքրման աշխատանքներ: Հանդիպումներ են եղել նաև բնակիչների հետ, ովքեր վարչական շրջանի ղեկավարին ներկայացրել են տարաբնույթ հարցեր, խնդիրներ:

Բնակիչների կողմից նաև հնչել են շնորհակալական խոսքեր` համայնքը էապես բարեկարգելու և մաքրությունը ապահովելու համար։ Ղեկավար կազմը հետևել է նաև Շինարարներ փողոցում իրականացվող աշխատանքների ընթացքին,
վարչական շրջանի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։

Նշվում է, որ շուտով կսկսվեն Լենինգրադյան փողոցի մայթային տարածքի ամբողջական սալիկապատման աշխատանքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական