Երևան

«Հուսանք՝ այս շաբաթ կստանանք». Հայկ Սարգսյանը՝ նոր տրոլեյբուսների ժամանման մասին

«Մայիսի 1-ից երթուղի է դուրս եկել MAN մակնիշի ավտոբուսների երկրորդ խմբաքանակը». այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։ Նոր ավտոբուսները սպասարկում են չորս երթուղի։

Սարգսյանն անդրադարձել է նաև նոր տրոլեյբուսների ներկրմանը. «Նորություն չունենք, սպասում ենք ամեն րոպե, որ թույլտվություն լինի»։

Ըստ Սարգսյանի՝ իրենք կապի մեջ են տրոլեյբուսների ներկրման մրցույթը հաղթած կազմակերպության հետ. «Հուսանք՝ այս շաբաթ կստանանք»,- ասաց նա։

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Սարգսյանը տեղեկացրել էր, որ տրոլեյբուսները Վերին լարսի անցակետում են։