«Հաստատվեց, որ վարորդն իրեն վատ է պահել. ասել է, որ մանրադրամը տան իրեն, չի թողել՝ գցեն արկղի մեջ։ Ծխախոտ է ծխել և դուրս նետել», - այս մասին այսօր հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին։
«Ամեն ինչ մեզ մոտ ֆիքսված է։ Վարորդը հեռացվել է աշխատանքից։ Եթե կրկին կլինեն վարորդները, որոնք ղեկին կծխեն, կհեռացվեն աշխատանքից»,- ավելացրել է Հովհաննես Մանուկյանը։