Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե որտեղ են հասել նոր տրոլեյբուսները:
Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ, ամբողջ շաբաթ աշխատել են ռուս և վրացի գործընկերների հետ:
«Ամբողջ շաբաթ աշխատել ենք ռուս և վրացի գործընկերների հետ: Խնդիրը բարձրության, եզրաչափերի հետ է կապված, խոստացել են այս շաբաթ թույլտվություն տալ: Եվ դրանք արդեն կշարժվեն Երևան»,- ասել է Հայկ Սարգսյանը: