Երևան

Մինչև օգոստոսի 1-ը բոլոր ժամկետանց գրություններն իրենց պատասխանները կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Քաղաքաշինության և ճարտարապետության վարչության մասով ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի»․ հերթական գործակարգավարական խորհրդակցության նիստում հայտարարել է վարչության պետ Հայկ Մուրադյանը։ 

Ըստ նրա՝ անցած շաբաթ վարչությունից ելք է արվել 593 գրություն, որը 4 անգամ շատ է նախորդ շաբաթվանից․ «592-ը մաքուր փակված գործեր են»։ 

Տիգրան Ավինյաը նշեց, որ ամեն շաբաթ անդրադառնալու են ժամկետանց գրություններին և խնդրենց, որ հաջորդ շաբաթ դիմումների մաքրման վերջնաժամկետ ֆիքսեն․ «Եկեք խնդիրը դնենք այնպես, որ մինչև օգոստոս բոլոր ժամկետանց գրություններն իրենց պատասխանը ստացած լինեն։ Մենք օգոստոսի մեկով էլ չենք ունենալու ժամեկտանց գրություններ»,- նշեց Տիգրան Ավինյանը։