Երևան

100 «գազելի» գրեթե կեսը չի աշխատում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա գործակարգավարական նիստին հետաքրքրվել է, թե ի՞նչ վիճակում են մայրաքաղաքի «գազելները»։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը տեղեկացրել է. «Եթե շատ անկեղծ, ունենք 100 «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուս, որոնց գրեթե կեսը չի աշխատում»։

Ի պատասխան Ավինյանի հարցի՝ նա նշել է, թե այդ միկրոավտոբուսները գնվել են մոտ երկու տարի առաջ։