Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են արվել։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Լիլիթ Յավուրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Դավիթ Կարապետյանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Բացի այդ, Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։