Երևան

Մետրոպոլիտենում 13 հզոր օդափոխիչները արդեն տեղադրվել են. օդի խոնավությունը 100-ից իջել է 75%-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Լավ նորություն կա. 13 հզոր օդափոխիչներն արդեն տեղադրվել են», - հայտարարել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ 

Ըստ նրա՝ պարզվել է, որ վերջին 30 տարվա ընթացքում մետրոյում խոնավությունը եղել է մոտ 100%-ի չափ․ «Հիմա արդեն հզոր օդափոխիչները աշխատացնում ենք, և խոնավության տոկոսը իջել է 75-ի, որը մետրոպոլիտենի նորմաներին համապատասխան է»,- հայտարարել է Բաբկեն Սեդրակյանը։ 

Ըստ մետրոպոլիտենի տնօրենի՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում հորատանցման աշխատանքները արդեն կատարվել են, և մեկ ամսվա ընթացքում 14-րդ օդափոխիչը ևս կտեղադրվի։