Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերելակների փոխարինման և դրանց սպասարկման գործընթացին՝ նշելով, որ պետք է հիմնարար լուծում տալ. «Ֆիքսենք, որ իրականացնում ենք վերելակների փոխարինման մեծածավալ աշխատանքներ, որն ավարտին կհասցնենք, բայց դա՝ սպասարկումը, մեր գործառույթը չէ, համատիրությունների անելիքն է»։
Ըստ Ավինյանի՝ քաղաքապետարանն այժմ աշխատում է համատիրությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացնելու ուղղությամբ։