Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն ծրագրով այս պահին իրականացվում են մատչելիության ծրագրեր՝ վերելակների տեղադրում թվով 9 գետնանցումներում (18 հատ) և «Հաղթանակ» բարձրացող աստիճաններին (2 հատ), թեքահարթակների կառուցում թվով 60 մայթերի վրա։
Մանկապարտեզների վերանորոգում
1. Աջափնյակ վարչական շրջան` թվով 5
2. Արաբկիր վարչական շրջան`թվով 3
3. Ավան վարչական շրջան` թվով 1
4. Շենգավիթ վարչական շրջան` թվով 7
5. Դավթաշեն վարչական շրջան` թվով 1
6. Կենտրոն վարչական շրջան`թվով 1
7. Նոր Նորք վարչական շրջան`թվով 3
8. Էրեբունի վարչական շրջան` թվով 4
9. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` թվով 3
10. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան` թվով 1
Թվով 7 այգիների, հանգստի գոտիների բարեկարգում, 3 մշակութային հաստատությունների վերանորոգման աշխատանքներ, 5 առողջապահական հաստատությունների վերանորոգում, տրանսպորտի ոլորտում կատարված աշխատանքներ` թվով 4, ապամոնտաժման աշխատանքներ՝ թվով 2, օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային, գազամատակարարման համակարգերի և այլ վերանորոգման աշխատանքներ՝ թվով 10, արտադպրոցական հաստատությունների վերանորոգումներ՝ թվով 4։
Ճանապարհաշինության ոլորտ՝ Երևան քաղաքի փողոցների վերանորոգում, միջին նորոգում, քաղաքային նշանակության փողոցների գույքագրում և այլ աշխատանքներ թվով 12 վարչական շրջաններում․ մայթերի սալիկապատման, եզրաքարերի վերանորոգման, ռետինե հատակի իրականացման աշխատանքներ 12 վարչական շրջաններում, կամուրջների հետ կապված շինարարական աշխատանքներ՝ թվով 2, ոռոգման հետ կապված աշխատանքներ՝ թվով 7, ջրահեռացման հետ կապված աշխատանքներ՝ թվով 3։
Տիպային մարզահրապարակների կառուցում 11 վարչական շրջաններում, ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցման վերանորոգման աշխատանքներ՝ թվով 2, բակերի բարեկարգման աշխատանքներ՝ թվով 3․ լուսավորության և էլեկտրականության հետ կապված աշխատանքներ՝ թվով 3, հետազոտական և այլ հրատապ աշխատանքներ՝ թվով 4։