Երևան

Երևանում գծանշման աշխատանքները մեկնարկել են

«Երևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները». տեղեկացրել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Մայիսին նախատեսվում է գծանշման աշխատանքներ իրականացնել Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ շրջաններում։ Իսկ մայիսի երկրորդ կեսից և հունիսի առաջին կեսին՝ Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն, Աջափնյակ, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջաններում»,- ասել է նա։

Խոսելով ավտոբուսների համար առանձնացված գծերի գծանշման աշխատանքների մասին՝ նա հայտնել է, որ ոստիկանության հետ արդեն քննարկումներ ունեցել են այդ հարցով, և առաջիկայում շրջայց կլինի։