Ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
Կուսակցության Վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում տարվող աշխատանքները և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։