Երևան

«2025թ․ ավարտին Երևանում չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու». Տիգրան Ավինյան

«2025թ․ ավարտին Երևանում չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու». Տիգրան Ավինյան

«Երևանում այս տարի շահագործման է հանձնվելու 22 հիմնանորոգված մանկապարտեզ», - այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ տարի Երևանի քաղաքապետարանը պլանավորում է շահագործման հանձնել 33 հիմնանորոգված մանկապարտեզ։ Պլանավորվում է ևս 4 նոր մանկապարտեզ կառուցել սեփական միջոցներով։ Դրանից հետո Երևանում մնալու է ընդամենը 35 չհիմնանորոգված մանկապարտեզ։ 2025թ․ ավարտին Երևանում չհիմնանորոգված մանկապարտեզ այլևս չի լինի։ Այս ծավալի աշխատանք ՍՍՀՄ տարիներից ի վեր Երևանի մանկապարտեզներում ուղղակի չի իրականացվել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով այգիների հարցին՝ նա նշեց, որ քաղաքում դրել են քաղաքական նպատակ՝ բոլոր հնարավոր այգիների տարածքները բարեկարգել, կանաչապատել, մաքրել հին կրպակներից, սրճարաններից, շինություններից․ «Հետևողականորեն այս ծրագիրն իրականացնում ենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական