Այսօր Երևան քաղաքի ավագանին որոշեց Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցն անվանակոչել հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ՝ «Պարիս Հերունու փողոց», Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցն անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի անվամբ` «Թերեզա Միրզոյան փողոց», Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի անվամբ` «Սուրեն Սաֆարյան փողոց», Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցը՝ նրբանցքներով, անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անվամբ` «Արա Հարությունյան փողոց», «Արա Հարությունյան փողոցի 1-ին նրբանցք», «Արա Հարությունյան փողոցի 2-րդ նրբանցք»։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից