Երևան

Տիգրան Ավինյանը կհանդիպի Դավթաշենի բնակիչների հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպելու է Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ։

«Այս շաբաթ հանդիպելու ենք ձեզ հետ, սիրելի դավթաշենցիներ։

Հանդիպման ընթացքում կխոսենք Դավթաշենում առկա խնդիրների մասին, կլսենք ձեզ անհանգստացնող հարցերը և կքննարկենք կատարվելիք աշխատանքները»,- տեղեկացրել է նա։